воскресенье, 21 июня 2009 г.

Ակրոստիքոս









(Հավերժական Հայաստան)

Հանուն մեր ազատ ապրելու կամքի`
Ապավինիր միշտ սեփական բազկիդ,
Վարգող նժույգի ռունգերի ծուխը`
Երամակների արագը բռնիր:
Րոպեն լրացավ, արդեն մի դար է`
Ժամանակներից ծեր է երկիրն իմ,
Ամեն մի քարը մի հուշարձան է`
Կանաչ մատյան է` մամռած գմբեթը:
Ակունքից բխող վճիտ հոսանքը,
Նաիրի այգու ջրվորը խոհեմ,
Հայոց հարսների մաքրության մարգը`
Ամենա մաքուր ջրով են ջրել:
Յուրաքանչյուր ոք այստեղ իր տանն է,
Ազգըս հյուրընկալ` դուռը միշտ բաց է,
Սփռոցը դարձյալ ծանրության տակ է.
Տիրուհի դե բեր գինու մեր թասը,
Անցո~րդ, ճանապա~րհ, դու իմ բարեկա~մ,
Նորից չտանես` ինձ օտար մի տեղ :

1/09/07թ.
Ճամփորդների երգը
Ոչ բողոքում ենք,
Ոչ աղոթում ենք,
Ոչ էլ հերքում ենք`
Գոյությունն Աստծո:
Ոչ իմաստուն ենք,
Ոչ նեղսրտում ենք,
Ոչ, մենք անտուն չենք`
Մեր տունն աշխարհն է,
Անցնող այս դարն է
ԵՎ Հայաստանն է`
Միակ մեր տունը ;
Մենք հանդիպում ենք,
Երբ կարոտում ենք,
Սեղան ենք բացում
Կանաչ մի դաշտում,
ԵՎ այս կենացով,
Այս դատած հացով,
Օրհնում ենք կյանքը.
Թող օրհնյալ լինի և ճանապարհը,
Բարի ճանապարհ,
Բարի վերադարձ:
10/4/09թ.
Կարոտի բազմահուզումը
ԵՎ ինձ որտեղից այսքան հայերեն,
Ո՞վ ինձ նվիրեց կարոտը այս մեծ,
Հոգուս բազմադուռ դարակներում դեռ.
Լսվում է ծանոթ երգերի երգը:
Պարզ ու հասարակ մի ցավըդ տանե~մ,
Ո՞վ իր ցավի հետ իմ ցավը տարավ,
Որ թեթևացավ աշխարհի ցավը:
Հեռուն այսօր այնքան մոտիկ էր,
Այսօր վերջապես հանդիպեցին ինձ
Միմյանց կարոտած հարազատ մարդիկ,
Ովքեր բաշխեցին անչափ հայերեն`
Հայերեն ձայներ, հայերեն գույներ,
Մի պահ գրկեցի կանաչ լեռները,
ԵՎ պարզ է հիմա.
Թե ինձ որտեղից այսքան հայերեն...
15/4/09թ.

Комментариев нет:

Отправить комментарий