понедельник, 5 апреля 2010 г.

Իմ թագավորությունը

(գաղութ գաղտնարան)

Իմ թագավորությունը, ոչ աթոռ ունի,
Ոչ շքեղ դղյակ, ոչ իշխանությո՛ւն,
Լոկ ազատարար մի կարողություն
ԵՎ մի զորություն` փրկել գերվածին:
Իմ թագավորությունը` կարոտի տունն է՛,
Հյուրընկալական դռները բացե՛ք,
ԵՎ իսկույն այտեղ կհայտնվեք դուք.
Ուր կարոտում էին երեկ գերվածին
Այսօր փրկվածի տուն դարձն են տոնում:
Իմ թագավորությունը պարսպապատ է,
Ես ծիածանով եմ պատել անհայտը,
Քոչվոր մի ցեղից մի ուղտ եմ վարձել,
Որ թքում է միշտ իր տիրոջ ճակտին,
Ես գոմ եմ սարքել, բայց նա սիրում է իր անապատը.
Մի թողեք տանի նա մեր սուրբ լեռը,
Իր տիրոջ տունը` տուն չուներ տե~րը,
Տատասկակեր է մեր վարձաց ուղտը,
ԵՎ ուխտադրուժ նրա այս տերը:
Իմ թագավորությունը բարեկամության դեսպանատունն է,
Վրիժառության սառը աղբյուրն է,
Ծարավ եմ եղբա~յր, ես արդարության ծարավ ե՛մ.
Թե անապատում ժայթքի մի աղբյուր
Պատրաստ եմ խմել նաև այդ ջուրը,
ԵՎ հրահեղուկ, ջրի փոխարեն,
Միայն հագեցնեմ ծարավըս արդա՛ր:
Իմ թագավորությունը, ոչ աթոռ ունի,
Ոչ շքեղ դղյակ, ոչ իշխանությո՛ւն,
Իմ թագավորությունն ունի նպատակ,
Էլ ինչ ասեմ քեզ, դու էլ գիտես այն.
Լոկ ազատարար մի կարողություն
Փրկել գերվածին` փրկիր գերվածի՛ն:

1 комментарий:

  1. Es erazneri hyur@nkal u bac atori tern em
    Ev im pashtonum zarmanali che ham struk linel,
    Ham el krel tag EAZANQNERI TAGAVORUTYAN...
    L.A.

    Isk Dzer tagavorutyun@ imin ishxum e...es chem boxoqum...
    Shnorhakalutyun!!! Shat lavn er!!!

    ОтветитьУдалить