пятница, 2 мая 2014 г.

Վայրի անտառ-№21

(Քսանմեկերորդ դար)


Չխոնարհվե՛ս ու չընկճվե՛ս,
Ոչ մի անգամ մարդկանց առաջ,
Քեզ չեն ների եթե ընկնես,
Եթե ընկնես, վեր կաց նորի՛ց,
Քեզ բարձրացնող ձեռքեր չկան,
Վար իջեցնող ձեռքերն են շատ:
Չվախենաս ուժեղների՛ց,
Վախկոտներից վախեցիր միշտ,-
Շներն էլ են առյուծանում իրենց վախից:
Չհավատաս, բայց հավատա,
Չվստահես ու վստահիր,
Մի ականջդ բամբակ խցկիր,
Իսկ մյուսը հեռու պահիր
Լեզուներից շողոքորթող,
Վտանգավոր անտառ է սա՛,
Ամեն մեկը գաղտնիքիդ գող`
Ամեն մեկը ընկեր բարի:
Չերկմտես ու չշտապե՛ս,
Չնահանջե՛ս ընտրած ուղուց,
Քեզ հետևող աչքերն անտես
Մի օր թեև լեզու կառնեն
Եվ կմատնեն գաղտնիքդ սուրբ,
Եվ ձեռքերը, որ գրկում են,
Մի օր հաստատ կհարվածե՛ն:
Պատրաստ եղիր ամեն ինչի
Եվ ուրացմանն սպասելի,
Եվ սպասված հարվածներին,
Եվ կեղծիքին պատրաստ եղիր,
Եվ ստերի սուտ լինելուն,
Եվ սուտն իբրև ճշմարտություն
Քարոզողին հավատացրու,
Որ սուտ է նա ճշմարտորեն`
Վայրի է դեռ անտառը մեր:
Ու բոլորը բարձրանում են ծառերն ի վեր,
Բայց քչերն են հասնում հասած պտուղին,
Պայքարում այդ շատ-շատերն են ընկնում վար ,
Նայիր վե՛րև, պտուղն ուտողը
Լոկ ուժեղն ու խորամանկն է սպասող,
Առաջինը, որ բոլորին գցում է ցած,
Իսկ երկրորդը հետևում է միշտ ուժեղին,
Հետեևություն.
Բարի գալուստ անտառը մե~ր,
Զգույշ եղիր` օտար ընկեր:


4/07/07թ.

Комментариев нет:

Отправить комментарий