пятница, 12 апреля 2013 г.

Ծանոթություն



Շատ եմ սիրում գարունը,
Ապրող դարի եռման
Ձայնը կանաչ հեռվում:
Ծանոթության համար
Ե՛կ հանդիպենք այնտեղ,
Ուր ծնվում է երգը:
Ես եմ գալիս նորից,
Դու ես գնում դարձյալ,
Որ հանդիպման ճամփին
Տաք համբույրով մի պարզ
Հանկարծ չբաժանվենք:
Չե՞ս ճանաչում դու ինձ.
Ես սիրում եմ գարուն,
Ես սիրում եմ արև,
Առավոտը մաքուր,
Ու գիշերը քնկոտ,
Ու որոտը հզոր,
Որ պայթում է հանկարծ
Ձայնեղ երգի նման:
Երբ կքայլես մի օր
Այգիներում գարնան,
Ու արևոտ հետքդ
Իմ հետքերին խաչվի,
Դու իմացի՛ր, որ մենք
Հենց այդ պահին ծանոթացանք:



Комментариев нет:

Отправить комментарий