воскресенье, 21 июня 2009 г.

***

Ես ձեռքերիս մեջ առա գարունը,
Պարզվեց գարունը դու ես սիրելիս,
Մինչ այդ ամեն ինչ, ամեն բան նույնն էր,
Գարունն էլ գարուն էր և ուրիշ ոչինչ:
Հետո գարունը փարվեց ինձ այնպես,
Չեմ հիշում արդեն, գարունն էր թե դու էիր,
Բայց լավ հիշում եմ, դուք ինձ գրկեցիք,
Այս օտարությունից դուք ինձ փրկեցիք
Հարազատորեն փարվելով հոգուս:
Ես ձեռքերիս մեջ առա գարունը,
Պարզվեց գարունը դու ես սիրելիս:

12/06/06թ.

1 комментарий:

  1. մեծ հույզերով ու զգացմունքներով լեցուն բանաստեղծություն: Շնորհակալություն

    ОтветитьУдалить