воскресенье, 18 апреля 2010 г.

Բարի գալուստ

Բարի գալուստ,
Բարով եկար,
Քո առաջ միշտ դուռըս բաց է.
Անզանգ վանքի դռան նման,
Եկ աղոթենք զրույցի պես սովորական,
Բարի մարդկանց տուն եմ այսօր`
Հյուրընկալության թանգարանապետ:
Դռնապահները արձակուրդում են,
Հոգսը ննջում է քարափին մի տեղ,
Որքան եմ սիրում աշխարհը անդո~ւռ
Ժպիտը դեմքին, անկաշկանդ, անկեղծ
Այս պահը զգույշ խցկիր հոգուդ մեջ`
Խտացված բարու անցնող վայրկյանն է,
Հիշողության պես երբեմն նայիր
Գրպանում դրված լուսանկարին,
ԵՎ բարի գալուստ,
ԵՎ բարով եկար…

29/05/09թ.

Комментариев нет:

Отправить комментарий