суббота, 7 января 2012 г.

Փուչիկը

Կախարդանքի պես

Մարդիկ սիրում են կրկնել հաճախ,

Ծուռումուռ բառեր անհայտ մի լեզվով,

Ու զավեշտն այն է, որ հավատում են իրենց ասածին,

Եվ քանի որ ես մարդկանց ցեղից եմ,

Պիտի ունենամ իմ կախարդական բառերն աշխարհում.

Ունենամ փուչիկ,

Փուչիկի վրա աշխարհի պատկեր,

Շատ փչե~մ, փչե~մ աշխարհը թռչի,

Ու թե չթռավ, ինքս թող պայթեմ,

Թե կուզես նաև փուչիկի նման:

Գիտես, փուչիկը մարդու նման չէ,

Ոչ վիրավորվել, ոչ սիրահարվել մեր պես չգիտի,

Փչես կփչվի, ծակես կփայթի,

Երբեմն նաև թողնես կթռչի` երկինքը վկա:

Ասում են.

Աստված ստեղծեծ մարդուն իր նման ու իր կերպարով,

Մարդը ստեղծեծ աշխարհում փուչիկ,

Ու քանի որ տես, մարդը չդարձավ կատարյալ Աստված

Թող փուչիկները նմանվեն մարդկանց:

Նրանց պես ուռչեն համբավ ու փառքից,

Ծանր քսակից իրենց վեր դասեն իրենց տեսակից,

Աղբի մեջ կորած, ծաղրեն խոզերին,

Հավատան մեղքին, հավատան սիրուն:

Կախարդանքի պես

Փուչիկը թողնեմ, թող թռչի գնա,

Դառնա խաղալիք մանկանց ձեռքերում,

Զի ի սկզբանե այն խաղալիք էր,

Եվ մարդն էլ մարդ էր և ոչ թե փուչիկ,

Աստծո գործերին քիթս չեմ խոթում,

Բայց պարզ է և ինձ.

Որ ամեն մանուկ մի մեծ Աստված է,

Ամեն ինչից զատ, ամենից անկախ,

Փուչիկ նվիրեք աշխարհի բոլոր երեխաներին:


Գարմար

22/04/2011թ


Комментариев нет:

Отправить комментарий