понедельник, 27 февраля 2012 г.

Ձուլվող տեսակին

Այս լեզվով են խոսում գետերը,
Լեռներն են խորհում այս լեզվով:
Ու թե մեր լեզուն դու չես հասկանում,
Ինչպե՞ս պիտի գետի հետ խոսես,
Եվ ո՞նց պիտի հասկանաս
Լռության ձայնը`հզոր լեռների:
Կարող ես անշուշտ ունկերդ փակել,
Կարող ես փախչել ինքդ քեզանից,
Բայց երբ ինչ- որ տեղ լենռները խոսե՞ն,
Ու քեզ բարևեն նրանք հայերե՞ն,
Դու չզարմանաս.
Դա մեր ձայներն են,
Որ կուտակվել են դարերից դարեր,
Ու հիմա փնտրում են մեր ցեղակցին,
Հեռավոր ափում`աշխարհում մի տեղ:

21/01/2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий