понедельник, 27 февраля 2012 г.

Բառախաղ անկեղծ

Դու հուր, հրե հրաշունչ հոգի,
Նվագիր նորից սրինգը սիրո,
Տարփանքին տրված տառապանքնդ տար,
Կրակոտ կյանքի կրքերին կորած:
Մոռացի՛ ր մարդկանց մեղքերը մեռած,
Ապրիր ապրումով`ապրելով ապրիր:
Դու կին, կյանք, կիրք մի կրակոտ,
Լուսաբեր լուսե լույս իմ լուսավոր,
Եվ երբ երբեմնի երազում եղած,
Լսես լռության աղաղակը իմ,
Իմ հուր, իմ հրե, հրաշունչ հոգի,
Իմացի՛ ր հաստատ, որ սիրում եմ քեզ:


15/11/2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий