среда, 29 февраля 2012 г.

Զբոսանք Գարմարի հետ



Ես մեկնել եմ
Հեռավոր երկրիս
Կանաչ սարերից,
Ծնվող օրերից,
Եկել եմ ասեմ բարեկամաբար.
Լսիր խենթերից` խենթի ձայնը իմ,
Ես եմ Գարմարը`անհայտ բանաստեղծ:
Ուզո ՞ւմ ես բացեմ դուռ ու պատուհան,
Ու երգով լցնեմ անտարբեր հոգիդ,
Ուզո ՞ւմ ես գնանք մեծ զբոսանքի,
Ուր քեզ ցույց կտամ մեծ երկնաքերեր,
Անշուք խրճիթներ` անոթի մանկանց:
Ճորտատեր չեղած.
Դու այս կողմերում չես եղել գիտեմ,
Չես տեսել նրանց քաղաքները շեն,
Չես սիրել նրանց վավաշոտ կանանց
Ու չես մարտնչել նրանց բազմազորք
Բանակների դեմ:
Ու դու այս բուրգի կառուցման համար,
Ոչ քար ես տաշել, ոչ մտրակ մաշել`
Անխոհեմ ճորտի կռացած մեջքին:
Փակիր այս էջը ու առաջ գնանք,
Ճորտեր եղել են բոլոր դարերում,
Եվ անգամ երբ շղթաներից են ճորտին ազատել
Նա միևնույնն է` նույնն է մնացել:
Եկ դանդաղ քայլենք, նոր ափ եմ տեսել,
Այս ափում ապրող խելամիտ մարդիկ
Կարծում են, որ հենց իրենք են խելոք,
Խելոքն ամենքից:
Բայց բոլոր անհայտ, հայտնի ափերում,
Քաղաքակրթության քարանձավներից
Տե՛ս, մեզ են նայում, մարդիկ այն ազնիվ`
Նախապապերը այս <<խելոքների>>,
Որ ոչինչ ասել, կամ ապացուցել
Չեն ուզում կարծես,
Քանզի այսպես թե այնպես,
Աշխարհում ապրող և բոլոր մարդիկ,
Միշտ դուրս են եկել` նույն քարանձավից:
Ամեն ինչ հիշել ու մոռանալով,
Եկ գնանք գարուն,
Թե քեզ դուր չեկավ այս առաջարկս
Կարող ես չգալ, ինքս կգնամ:
Ես մի գործ ունեմ,
Ուզում եմ բոլոր հատված ծառերի
Թարմ հիշատակին, արձան կանգնեցնել,
Այս փոքրիկ շիվի` նորածիլ տեսքով,
Թող որ ամեն ինչ գարունն ընդունի,
Ծաղկունքից բացի ոչինչ չեմ ուզում,
Այս տնկին գուցե դառնա մի մեծ ծառ
Ու ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ,
Նայելով նրա հզոր ճյուղերին
Իր կանաչ ծառը աշխարհում տնկի:
Դրանով հաստատ անմաքուր օդը
Մաքուր թթվածնով նորից կշնչի:
Բայց այժմ
Քեզնից խլելով թանկ ժամանակդ,
Թույլ տուր քեզ տանեմ անհայտ ապագա,
Միշտ վախենում ենք մենք այնտեղ գնալ,
Քանզի հարմար է մեզ այս վիճակը.
Մի ոտքն անցյալում, իմացյալ ներկան`
Երկրորդ ոտքի տակ:
Ես հավատում եմ, որ ապագայում
Դու կարող ես լինել այն նախնին
Պրպտուն մարդու,
Ով իր նորաստեղծ ընտանիքի հետ
Տուն կկառուցի նոր մոլորակում,
Ու մեր այս դարի արագ վազորդին
Նա կանցնի գուցե մի փոքրիկ ցատկով,
Բայց դա կլինի թե երբ, չգիտեմ:
Մի պահ շունչ քաշիր, թե շատ ես հոգնել
Ու թե չես կարող.
Եկ չբարձրանանք լեռն այս ձնածածկ
Եվ հաղթահարենք բլուրն այս փոքրիկ,
Բայց կանցնի ժամանակ,
Ու մենք նույն բլրից թախծոտ կնայենք
Բարձրադիր լեռան մաքուր ճերմակին,
Կկորչենք ճղճիմ հոգսերում անլույս,
Փոքրիկ բլրից ոչինչ չենք տեսնի:
Այնպես եմ ուզում, որ հիմա գոչես.
Չեմ հոգնել Գարմար, գալի~ս եմ գալի~ս,
Գալիս եմ փոխեմ ընթացքն իրերի,
Նվաճեմ լեռը` հաղթեմ ինքս ինձ,
Գալիս եմ լցնեմ դատարկը լույսով,
Ջնջեմ եսասեր բառն ամեն լեզվից,
Կառուցեմ այնտեղ, որտեղ տուն չունեն,
Ջուր տանեմ նրանց ովքեր ծարավ են:
Գալիս եմ ես այն երազանքի պես,
Որը դառնում է իրականություն:
Աշխարհի բոլոր ծագերը կորած
Գալիս եմ մարդու անցած հետքերով,
Եվ այս փոխանցիկ դրոշս բարու
Գալիս եմ, որ տամ այն երջանիկին,
Այն վաթսուն միլիոն սերմնաբջիջից
Լույս աշխարհ եկած միայն այն մեկին`
Արարող մարդուն:
Ու նա թող մեր պես զբոսնի երկար,
Լինի մեզանից ամենալավը,
Աշխարհում մի բան փոխելու համար
Մեր նման երբեք չքանդի հինը:
Բայց դու դեռ լուռ ես,
Նայում ես ձյունե լեռան գագաթին,
Այսպես կարող ես երկար երազել,
Նույն տեղում մնալ, ափսոսալ նորից,
Կանաչ բլուրը ապահով է չէ ՞,
Երկմտող հոգիդ թռիչքից առաջ
Ոչ թևեր ունի, ոչ հաղթելու կամք,
Բայց դու դեռ հոգնած վստահ քայլերով
Կգնաս դեպ վեր` դեպի երազանք:
Ես գիտեմ հաստատ,
Բոլոր դարերում ճանապարհը մեր,
Լինի քարքարոտ, լինի անարգելք,
Կտանի այնտեղ, ուր արդարության
Ու անարդարի համառ պայքարն է`
Բախումն այն հզոր ապրող ձայների
Որտեղ ծնվում է նորածին հույսը,
Ու մենք այն գիտակ վավերագրի պես
Կգրենք և այն ինչ-որ չի եղել,
Ինչ-որ կլինի կրկին կգրենք:

Կգա առավոտ, կծնվի լույսը,
Կգնամ նորից ինչպես եկել եմ,
Իմ երկրում հիմա գարունն է ապրում,
Ուզո՞ւմ ես գնանք նոր զբոսանքի:

© Գարմար
2012թ.

2 комментария:

  1. Gamar hiaca dzer ays hiaskanch votanavoric , es dzez het karces hasa mer mec sar, tesa ayn mardkanc ' vor carav eyin Hayi ev voch te jri , sovac eyin nrank Hayeri dzaynin , avax verjacan...

    ОтветитьУдалить
  2. Կգա առավոտ, կծնվի լույսը,
    Կգնամ նորից ինչպես եկել եմ,
    Իմ երկրում հիմա գարունն է ապրում,
    Ուզո՞ւմ ես գնանք նոր զբոսանքի:
    ..................
    Գարնան դռները միշտ բաց են, անչափ ուրախ եմ որ կարդում եմ Ձեր գործերը

    ОтветитьУдалить