пятница, 21 сентября 2012 г.

Անկախություն



















Եվ կլցվեն նորից փողոցները լույսով,
Ազատ մարդկանց երկրում 
Դու չես տխրի երբեք:
Բայց ուր կորար հանկարծ,
Ո ՞ւր ես անկախություն,
Ամբոխներում կորար,
Թե չես ծնվել դու դեռ:
Կիսակախյալ երկրիս
Սև պատերի ներքո,
Քո անունն է գրում
Մի գրագետ մանուկ,
Գրում է, որ դու ապրես,
Ապրես հանուն երկրի,
Հանուն երգի ապրես
Եվ քո լեզվով գրես,
Պատմությունդ գալիք:
Դու չե ՞ս լսում նրան,
Քո սևահեր որդու
Ձայնն է լսվում նորից,
Նա գոռում է անխոս.
- Փրկի՛ր, այն ինչ ունես:
Մինչդեռ դու խնջույքում օտար,
Օտար տերերի հետ,
Պար ես բռնել անհայտ
Ու քաոսում ձայնեղ
Ճշմարտության ձայնը,
Արձագանք է դառնում:
Իսկ քո փողոցներում
Օտար երգ է հնչում,
Դու չես լսում հողի
Ու երկնքի ձայնը,
Որ հարազատ որդուդ
Շուրթերով են խոսում:
Գեթ մեկ օրով ապրող
Մարդկանց երկիր է սա,
Ուր բանտում են նրանց,
Ովքեր խոսել գիտեն
Ու չեն ընկել հանկարծ
Թիկնապահի զենքից:
Եվ այս երկրում
Ամեն քարը արյամբ
Ու քրտինքով ներկվեց
Եվ քարերն այդ դեն նետեցին,
Բաժանեցին ու տիրեցին.
Դու լքեցիր երկիրդ սուրբ:
Կանցնի ժամանակ
Ու դու ետ կգաս,
Կբացես բոլոր
Դռները փակված
Ու փողոցները կլցվեն լույսով,
Եվ երկիրն այդ.
Ես կկոչեմ Սուրբ Հայաստան,
Դու անվանիր Ազատությո՛ւն:

ԳԱՐՄԱՐ
15/09/2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий